Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.04.2022 - 07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագծով հստակեցվում են սեփական ձվաբջջով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության մերժման հիմքերը, միաժամանակ մեղմացնելով նշված պայմանը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ հանդիսացող հաշառուների խմբի համար, միաժամանակ, ցածր ձվարանային պաշարով մերժման հիմքը չի տարածվի դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման ծառայություն ստացող անձանց վրա, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվի դատական կարգով անհայտ կորած և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո զոհված զավակների ծնողների իրավունքը և փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերի փոխհատուցման մասով գործող որոշման հավելված 1-ի 11.1 կետով սահմանված շահառուների համար  նախատեսված բացառությունը:
0 3017

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.12.2021 - 14.01.2022

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ     Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել Արցախյան երկրորդ պատերազմում զավակ կորցրած ծնողների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը, որպիսի հանգամանքը կխթանի Արցախյան երկրորդ պատերազմում զավակ կորցրած ծնողների` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։
0 3647